ՊՆ-ն Սյունիքում իրանական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում
ՀՀ պաշտպանության նախարարությունը Սյունիքում իրանական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումներ կարող են տեղակայվել միջազգային պայմանագրերի հիման վրա։
Ռուսալեզու կայքերից մեկը հոկտեմբերի 3-ին գրել էր, որ Թեհրանն ու Երևանը համաձայնության են եկել Հայաստանի տարածքում իրանական ստորաբաժանումների տեղակայման շուրջ, ինչը պայմանավորված է Սյունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման և իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հետ։ Կայքը նշում էր, որ իրանական ռազմաբազան նախատեսվում է տեղակայել Սյունիքում՝ դառնալով իրանական երկրորդ օտարերկրյա ռազմաբազան, Սիրիայում տեղակայված իրանական ռազմաբազայից հետո։
Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և եթե այո, ապա որ հատվածում է տեղակայվելու այդ ռազմաբազան, ինչ ժամկետներով և ինչ փաստաթղթերի հիման վրա։
«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը նման պայմանագիր ունի Ռուսաստանի Դաշնության հետ, այն է՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը»,- նշվում է հարցման պատասխանի մեջ, որը ստորագրված է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց