ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:
Մեր աղբյուրը պատմեց, որ վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել:
Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, եւ նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ․ ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում։ Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական, որի էջում գրված է, թե ինքը Թալինի ՋՕԸ-ում է աշխատում, եւ ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի եւ այլոց։ Մի քանի ժամ անց, սակայն, այս օգտատիրոջ «լայվն» արդեն հեռացված էր Ֆեյսբուքից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց