Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբ
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻ Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում` Հայ մամուլի օրվա առթիվ:
«ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը:
Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու ճանապարհին ձեր աշխատանքը չունի ո՛չ ժամային սահմանափակում, ո՛չ եղանակային պայմաններն է հաշվի առնում, ո՛չ էլ անհամաչափ վարձատրությունը: Չի կարելի մոռանալ ձեր անգնահատելի աշխատանքը պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական ռմբակոծությունների ու թիրախային հարձակումների պայմաններում:
Իսկապես, պրոֆեսիոնալ ու էթիկայի նորմերով առաջնորդվող լրագրողը բարձր արժեք է ամուր պետության, զարգացած ժողովրդավարության համար, քանի որ իր քննադատական խոսքով ու փաստերի ճիշտ շարադրմամբ կարող է հօգուտ հասարակության փոխել որոշումներ կայացնողների մոտեցումները, ապահովել քաղաքացու վերահսկողությունը պաշտոնյաների նկատմամբ:
Իզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը, որը վերահսկողության տակ է պահում իշխանության մյուս բոլոր ճյուղերը:
Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց