Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա

Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։ Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։

Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին - պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում (շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբեր խոշոր պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։

Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։ Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։

Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում - այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։

Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով (դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներումփակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակ կուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվու՞մ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվու՞մ են արդյոք հետևություններ, ազդու՞մ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդու՞մ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։

Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։ Ապաքինվածների հետ աշխատանք տարվու՞մ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։

Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան “քովիդ-խմբերում”․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները

2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակային թեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի

3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել

4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։

5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։

6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։

7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։

8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը։

Լիլիթ Բլեյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համար