Քյարամյանը զբաղված է կադրային փոխատեղումներով. Հովանավորյալին ՔԿ նախագահի տեղակալ տանել դեռ չի հաջողվում
Նախկին զինդատախազ, ներկայումս ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը Քննչական կոմիտեում նոր պաշտոն է ստացել։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նրան տեղափոխել է կենտրոնական ապարատ՝ նշանակելով Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատելով Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։
Իսկ նրա փոխարեն Երեւանի քննչականի պետ է նշանակվել նշված Մհեր Վարդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նշենք, որ Քյարամյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել նաեւ ՔԿ դեպարտամենտում. Պաշտոններից ազատվել են Կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչության, ինչպես նաեւ անձնակազմի կառավարման վարչության պետերը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ առ այսօր թափուր է մնում նաեւ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը, որտեղ Քյարամյանը ցանկանում է տեսնել իր հովանավորյալին՝ Արթուր Պողոսյանին։ Վերջինս հենց Քյարամյանի միջնորդությամբ 2020 թվականի մայիսին նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, որին Քյարամյանն ուզում է բերել ՔԿ արդեն ավելի բարձր պաշտոնի՝ որպես իրեն տեղակալ։ Նա բավականին հարմար թեկնածու է բոլոր սեւ գործերն անելու համար, քանի որ չունի սկզբունքայնության արգելակներ ու կարող է մեղադրանք առաջադրել յուրաքանչյուրին՝ ըստ ներկայացված պահանջի, սակայն Փաշինյանը դեռ չի տվել իր համաձայնությունը։ Նա այս փուլում պետք է նաեւ ԱԱԾ-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց