Անդրանիկ Քոչարյանի որդին թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի հայտարարություններից:
Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը:
Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս: Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու վիրավորվելու հետ կապված»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց