Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականը Mercedes-ով մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ
Հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատյանի ազգականն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար