«Պապան գնացել է աշխատանքի»․ Կառավարությունը նիստ է անում, որ երկու ամսում մի համակարգիչ տա
ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստերի օրակարգում կա մի այսպիսի ուշագրավ հարց․ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, 1350758 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով MACBOOK 12” SPACE GREY INTEL CORE M 12GHZ/8GO/512 համակարգիչը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը»։
Բանն այն է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանին նշանակել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ, բայց համակարգիչ չեն տվել, որ մարդն աշխատի։ Ու որպեսզի նա ունենա համակարգիչ, դրա համար պետք է հատուկ կառավարության որոշում լինի։ Ու ամբողջ կառավարությունը՝ նիստին մասնակցող բոլոր մարմիններով, պետք է համաձայնություն տա, որ Վարդան Կոստանյանն ունենա համակարգիչ։
Ավելի ուշագրավը երկրորդ կետն է՝ «Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը»։
Այսինքն, պետք է ևս երկու ամիս առևտրային կցորդը աշխատի առանց համակարգչի, մինչև Վահան Քերոբյանն ու Գարիկ Սարգսյանը հանդիսավորությամբ հանձնեն համակարգիչը։
Ահա թե ինչով է զբաղված ՀՀ կառավարությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց