Իշխանությունները Հայաստանի ազգային շահին հակառակ վարքագիծ են դրսևորում. ինձ համար սա ընկալելի չէ. Արամ Վարդևանյան
Հայաստանը թույլատրել է թշնամական պետության՝ Ադրբեջանի ավիաընկերությանը Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ իրականացնել:
Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ սա իշխանությունների անհասկանալի վարքագծի հերթական դրսևորումն է.
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխանությունները չեն պատկերացնում՝ ովքեր են մեր թշնամիները: Այն, որ նրանցից հումանիզմ ակնկալելը միամտություն է, մեր ցանկացած հայրենակցի համար պարզ իրողություն է, բայց թե ինչպե՞ս այս իշխանությունները նշվածը չեն ընկալում և փաստացի Հայաստանի ազգային շահին հակառակ վարքագիծ են դրսևորում ինձ համար սա ընկալելի չէ»,-ասաց Վարդևանյանը:
Իսկ թե արդյո՞ք սա Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն չէ՞ր Վարդևանյանն ասաց.
«Որոշակիորեն կարելի է այդպես մեկնաբանել:Օդային սահմանը ցամաքային սահմանի հետ պետք է նույնացվի: Երբ մեկ այլ երկրի օդային սահմանը ներխուժում է մեկ այլ երկրի ինքնաթիռ, դա ստանում է կոշտ արձագանք, իսկ այս դեպքում կամ լռությունն է տոտալ, կամ անգործությունը»,-ասաց պատգամավորը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց