Փաշինյանը խոստովանեց, որ դեռեւս 2018թ․ կարող էր բացահայտել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի բովանդակությունը
2018-ին ես լիովին կարող էի բացահայտել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի բովանդակությունը եւ հայտնել, որ դրանք հասել են այն կետին, երբ մենք ստիպված ենք 7 շրջան վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Ընդ որում, նրա խոսքով, ադրբեջանցիները պետք է վերադառնային Շուշի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր: «Ինչո՞ւ ես դա չարեցի: Որովհետեւ բանակցային գործընթացի բովանդակության բացահայտումը կհանգեցներ միջազգային սկանդալի, եւ առանց այդ էլ լարված իրավիճակի անխուսափելի լարվածության: Երկրորդ՝ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ես պարզապես պատրվակ եմ փնտրում պայքարից հնարավորինս շուտ հրաժարվելու համար»,- նշեց Փաշինյանը: Կառավարության ղեկավարի կարծիքով, իրավիճակի նման զարգացման դեպքում արդյունքները կարող են ավելի ծանր լինել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց