Պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի, դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ. գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ այսօր ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին։
«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարևանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման, դելիմիտացիա իրականացնելու, հաղորդակցությունների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ այդ գործընթացին կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաև ԵՄ-ն։ Ալիևի կարծիքով, այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»