Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Բճական մտքերի և խայտառակության նոր ռեկորդ՝ Լիտվայում

Yerkir.am-ը գրում է․ Վարչապետի աթոռին կառչածը Լիտվայի հայության մի փոքրիկ խմբակի հետ հանդիպման ժամանակ բճական մտքերի նոր ռեկորդ է սահմանել. խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների մասին՝ նա հայտարարել է, թե «… էն աղբյուրները, որոնք ԻԻՀ-ի մամուլում լուրեր են տարածում, փորձել Հայաստանի իմիջը ստեղծել, որպես թշնամական երկիր Իրանի հետ, ցավոք սրտի, շատ դեպքերում Իրանի որոշակի հայկական շրջանակներն են դա անում, որոնք Հայաստանում ունեն ընդդիմադիր որոշակի ուղղվածություն: …Իրանի մամուլում դաշնակցական շրջանակները բան են անում, պատկերացում են ստեղծում, որ Հայաստանում սորոսական կառավարություն է»:

2019 թ. հունվարին՝ նախորդ գումարման ԱԺ-ի գործունեության առաջին իսկ օրերին, ԻԻՀ-ին ի լուր աշխարհի ավտորիտար երկիր անվանած ճամբարափոխիկ պատգամավոր Հ. Կոնջորյանին այս գումարման ԱԺ-ում արդեն խմբակցության ղեկավար նշանակողը, Իրանի հյուսիսային սահմանագծով ձգվող շուրջ 110 կմ երկարությամբ Արաքսի հովիտը Իրանի թշնամի թուրք-ադրբեջանա-իսրայելական կողմին հանձնողը, Կովսական-Միջնավանից մինչ Հորադիզ տարածվող հսկայական մի հարթավայր Իրանի դեմ կիրառվելիք հարվածների և ահաբեկչական գործողությունների պլացդարմի վերածողը, Իրանի համար կարևորագույն նշանակության Գորիս-Կապան միջպետական մայրուղին օրը ցերեկով օտարողը, Իրանի բեռնատարների առջև ճանապարհը փակելու և ավելորդ մաքսատուրքեր գանձելու պատճառ հանդիսացողը, կարճ ասած ՝ շուրջ 25 տարի առաջ ձևավորված ստատու ս քվոյից նահանջողը և Իրանի անվտանգության համար խորքային սպառնալիքներ ստեղծողը փորձում է Իրանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը բճին հատուկ մեթոդներով «գցել ուրիշի ջեբը»: Հին ժողովրդական խոսք կա՝ դու ասա, որ քեզ չասեն:

Ավելին՝ փորձագետ Ն. Հոխիկյանին իրանցի պաշտոնյաները հստակ փաստաթղթերով ներկայացրել են, որ Իրանի խորհրդարանը 2020 թ. հոկտեմբերի 7-ին հատուկ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս իր որոշակի տեսակի զինատեսակներ վաճառել այլ երկրների. այն զինատեսակները, որոնք արգելված է վաճառել: Եվ հատուկ պատվիրակություն է ուղարկվել ՀՀ, որպեսզի ՀՀ-ն դիմի Իրանին՝ այդ զինատեսակները գնելու hամար:Իրանական անձնակազմն, այդ զենքով հանդերձ, պետք է մտներ ՀՀ ու Արցախի հարավային շրջաններ՝ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ կոնկրետ գործողություններ անելու համար: Եվ այդ օրենքը հատուկ ընդունվել էր դրա համար): Հայաստանը մերժել է: Դե ինչ, Ն. Հոխիկյանին ևս, համաձայն բճածին դատողությունների, պետք է դասել իրանական շրջանակների մոտ ՀՀ-ի մասին թշնամական պատկերացումներ ձևավորողների շարքը:

Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ Իրանի հայ համայնքը՝ ընդհանրապես, Իրանի ՀՅԴ կառույցները՝ մասնավորապես, ինչպիսի նվիրումով են ծառայել և ծառայում Մայր հայրենիքին և պետությանը, Իրանի ՀՅԴ շրջանակները, երկրի խորհրդարանի դաշնակցական պատգամավորները և այլ կուսակցական պաշտոնյաներ ու գործիչներ որքան են ջանացել, որպեսզի խորանան ու նորանոր բարձունքներ նվաճեն ՀՀ-Իրան հարաբերությունները (կարելի էր գոնե Իրանում ՀՀ դեսպանատանից այդ ամենը ճշտել, եթե, իհարկե, վարչապետ կոչեցյալը պետական հիմնարկների գոյության հետ դեռ հաշվի է նստում): Եվ այսքանից հետո այդպիսի կենսատու կազմակերպությանը մեղադրել ոչ այլ ինչի, քան պետության դեմ գործելու մեջ, պարզ անբարոյականություն է:

Բայց այստեղ ամենագլխավորը ոչ թե բճահեն մտքերի ռեկորդակրի վերոհիշյալ քայլն է, այլ մտագարի իր այդ զեղումներով հերթական անգամ երկիրը, պետությունն ու պետականությունը օտարի աչքի առջև խայտառակելն ու ծիծաղի առարկա դարձնելը: Ըստ սույն ողորմելու տրամաբանության՝ Իրանի նման գերտերությունը, որն ունի դիվկորպուսի փորձառու ներկայացուցիչներ, բազմաոլորտ աշխատակիցներով հարուստ, խոշոր դեսպանատուն ՀՀ-ում, հետախուզական մեծ ցանց, վերլուծական խոշոր կենտրոններ, իր պետական քաղաքականությունը կառուցելիս պետք է մեծապես «ճնշվեր» կամ «ազդվեր»… համայնքային մամուլի՝ կարծեցյալ «թշնամական» հրապարակումներից:

Բնականաբար, Իրանի համայնքային պարբերականների էջերում զետեղվում են հայրենավաճառ իշխանությունների գործողությունների պատճառով ՀՀ-ի ու Արցախի դեմ ծառացած մարտահրավերները մատնանշող հրապարակումներ, ներկայացվում են նաև ՀՀ ընդդիմադիր շրջանակների արտահայտած մտահոգություններն ու օրավուր իրականացող կանխատեսումները: (Ամենևին չի բացառվում, և պարզ տրամաբանությունը դա է հուշում, որ այդպիսի մտահոգություններն ու կանխատեսումները ուղիղ կերպով համընկնում են իրանական լրջագույն շրջանակների եզրակացությունների ու տեսակետների հետ):

Եվ ահա՝ Իրանի նման գերտերության պետական բարձրագույն ղեկավարությունը, ըստ գավառական-բճական վերոհիշյալ տրամաբանության, տվյալ երկրի (ՀՀ-ի) մասին պատկերացումներ է ձևավորում ոչ թե սեփական լրջագույն կառույցների գաղտնի զեկույցների և օպերատիվ տեղեկությունների հիման վրա, այլ, օրինակ, առավոտները Թեհրանի «Ալիք» թերթի էջերը հևասպառ ընթերցելու միջոցով…

Հ.Գ. Նույնքան ցավալի է, որ Լիտվայում գտնվել է հայության մի փոքրիկ խմբակ, որը համաձայնել է ոչ միայն հանդիպել, նստել ու լսել նշյալ զեղումները, այլև անասելիորեն հրճվել սեփական հայրենիքը թշնամուն հանձնողի բճական «մտքերով» ու «դատողություններով»: Դե, հավանաբար, «նման զնմանն գտանէ»: