Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար
Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Ըստ հաղորդագրության` Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, գրում է haqqin.az-ը:
«Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը հերթական դավաճանություն է համարում Ադրբեջանի նկատմամբ, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ:
Պետք է ընդգծել, որ Իրանն Ադրբեջանի տարածքն ակտիվորեն որպես տարանցիկ գոտի է օգտագործում հիմնական փոխադրումների իրականացման համար: Խոսքն առաջին հերթին Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է:
«Իրանի դավաճանությունը շոշափելի վնաս չի պատճառի Ադրբեջանին, քանի որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն առաջնահերություն էր տալիս այլ երթուղիներին: Սակայն Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին ոչ երկիմաստ եզրակացությունների է դրդում Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կողմնորոշիչների վերաբերյալ», - ասվում է զեկույցում, մեջբերում է աղբյուրը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»