Փոխնախարար. Պետական սահմանները վարչատարածքային բաժանման մասին օրենքով չեն որոշվում
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորները նորից վիճել են, թե ինչպես պետք է մեկնաբանել «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։
Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի հետ սահմանի որոշման մասին էր։
Այսպես, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։ Նա խնդրեց վերջինին պարզաբանել Սյունիքի մարզի արեւելքում գտնվող համայնքների հարցը։
«Եթե Շուռնուխից, Որոտանից եւ մի շարք այլ գյուղերից արեւելք է սկսվում Ադրբեջանի տարածքը, ապա նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այդ օրենքով է որոշվում Հայաստանի պետական սահմանը»,- հարցրեց Մինասյանը։
Տերտերյանը խոստովանեց, որ ոչ մի անգամ չի լսել որեւէ հիմնավորում, որտեղ ասվեր, որ պետական սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման օրենքով։
«Հույս ունեմ՝ դուք չեք բախվի վարչական հետեւանքների նման պատասխանի համար։ Դե, իսկ եթե այս իշխանությունը դեմ է նման ձեւակերպումներին, ապա ոչինչ չէր խանգարում նախկին նախարար Սուրեն Պապիկյանին երեք տարում այդ օրենքի լրացումներ առաջարկել։ Բայց դուք դա չեք արել։ Ստացվում է, որ դուք էլ եք համաձայն նման ձեւակերպումներին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նաեւ ուշադրություն դարձրեց այն բանին, որ օրենքում չի նշվում, թե որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը։
«Ավելին, այդ երկրի հետ առայժմ ոչ մի պայմանագիր չկա սահմանազատման մասին»,- ասաց խորհրդարանականը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար