Աղվան Հովսեփյանը կհոսպիտալացվի
Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մոտ մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Այսօր էլ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը՝ կալանավորման որոշման դեմ, անփոփոխ թողնելով առաջին ատյանի որոշումը։
Հովսեփյանի մոտ առողջական խնդիրները շարունակում են գլուխ բարձրանալ։ Նրա պաշտպան Սասուն Ռաֆաելյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ դիմել են համապատասխան մարմիններին՝ Հովսեփյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ․ «Մենք դիմում էինք ներկայացրել, որպեսզի Աղվան Հովսեփյանը հետազոտության ենթարկվեր քաղաքացիական հիվանդանոցում, մեր դիմումը բավարարվել է, եւ մոտ օրես պարոն Հովսեփյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կենթարկվի հետազոտության՝ հետագա քայլերը իրականացնելու համար»։
Պաշտպանը չբացառեց, որ հնարավոր է վիրահատության ենթարկվի նախկին պաշտոնյան․ «Հնարավոր է՝ վիրահատեն ականջները, խնդիրը կապված է ականջների հետ»։
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:
Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց