Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչեւ ժամը լրանա»։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մի քանի օրով փակեցին ճանապարհը եւ թույլ չէին տալիս, որ ո՛չ հայկական, ո՛չ իրանական ավտոմեքենաներ անցնեին։ Հետո իբրեւ թե բացվեց, բայց երթեւեկությունն ուղեկցումով է եւ նման սահմանափակումներով: Քահանան ասել է, որ ավտոմեքենաների կամ ուղեւորների զննում չեն իրականացնում, պարզապես մեքենաները հավաքվում են եւ մեր միջպետական ճանապարհով անցնում են ժամը մեկ, ռուսների ուղեկցությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար