3 պատերազմ անցած համայնքապետն իրենց պետք չէ՞. երևի իրենց մարդը չեմ. Արավուսի նախկին համայնքապետ
Սյունիքի մարզի Արավուս համայնքում ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզպետի քրոջ որդին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արավուսի արդեն նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն այս քայլն անօրինականություն որակեց.
«Պետք է համայնքի հին ղեկավարը մնար մինչև ընտրություններ։ Թող սպասեին, ընտրությունները կլինեին, նոր պաշտոնակատար կնշանակեին։ Պարտադիր է՞ր ընտրություններից 20-25 օր առաջ պաշտոնակատար բերել։ Այդ մի քանի օրվա մեջ ի՞նչ կարող է փոխվել»,-նշեց Արգամ Հովսեփյանը։
Նրա խոսքով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Սյունիքի մարզպետի քրոջ որդին է, որը տեղափոխվել է Տեղ համայնքից։ Ինչպես Արգամ Հովսեփյանն է նշում, այնտեղ նա խանութներ ունի։
«Այդ մարդն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունի։ Ո՛չ պատերազմ է տեսել, ո՛չ էլ։ Ես երևի իրենց մարդը չեմ։ 30 տարի 3 պատերազմ անցած մարդը, 26 տարվա վարչական ղեկավարն այլևս իրենցը մարդը չէ, անփորձ մարդու են բերում, նշանակում։ Երևի իրենց այդպես է ձեռք տալիս։ Թող իմ ինքնակենսագրականն էլ կարդան, նրանն էլ, տեսնեն՝ այս վատ իրավիճակում ով կարող է այս երկրին օգուտ տա»,-ասաց Արգամ Հովսեփյանը։
Անդրադառնալով գյուղում տիրող իրավիճակին՝ Արգամ Հովսեփյանը նշեց, որ բնակիչները շատ վատ վիճակում են, եթե այսկերպ շարունակվի, 50 տոկոսը լքի գյուղը։ Արոտ չլինելու պատճառով գյուղացիները վաճառել են իրենց անասուններին։
«Կառավարությանը խնդրեցի, որ ցորեն, վառելիք տան, որ այս տարի կարողանանք մի կերպ յոլա գնալ։ Դեռ արձագանք չկա։ Մարզպետարանին ենք դիմել։ Չգիտեմ՝ մարդիկ ինչպես պետք է ապրեն։ Վարկերը չեն կարողանում փակել։ Արդեն ԴԱՀԿ-ից թղթեր են գալիս։ Բանկերը ԴԱՀԿ են դիմել, այտեղից էլ բռնագանձելու թղթեր են ուղարկել»,-ասաց Արգամ Հովսեփյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց