ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները. մեդիափորձագետ
Մեդիափորձագետ Նիրի Հոխիկյանը գրում է.
ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները, չեն հասկացել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի հակասությունները, բլա-բլա-բլա։
Այսպես որ շարունակվի, իշխող քաղաքական խունտան մի օր էլ կխոստովանի, որ իրենք
-չէին հասկացել, թե ինչ աղետ են բերում հայկական պետականության գլխին' գործարքի գնալով Թուրքիայի հետ,
-չեն գիտակցել, թե Արցախի տարածքները միտումնավոր հանձնելով' ինչպես են կազմաքանդում պետականությունը,
-չեն հասկացել, թե նոյեմբերի 9-ին ինչի տակ են ստորագրում։
Վերջերս դատախազությունից մի նամակ ստացա պատերազմի ժամանակ մեր ջոկատի կողմից մեկուսացված աղջկա' տխրահռչակ Դանիել Իոաննիսյանի քրոջ արած լուսանկարների թեմայով։ Ինձ հայտնում էին, որ քրեական գործ չի լինելու, քանի որ այդ աղջիկը չի հասկացել, որ չի կարելի պատերազմի ժամանակ նկարել Արցախի նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցերի դիրքը...
Իշխանության ուժեղ կողմն է' չեն հասկացել, ուղղակի չեն հասկացել, ինչո՞ւ եք մեղադրում։ Կմեծանան, կհասկանան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...