Ակցիա կառավարության դիմաց. «Այդ ո՞նց թեստավորման արժեքը 15 հազարից դարձավ 5 հազար դրամ. թալան է եղել»
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամները այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանց ներկայացուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են մի քանի հարցերի պատասխաններ ստանալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից:
«Հիմնական հարցը կապված է թեստավորման հետ. մենք դեմ չենք պատվաստմանը, ուղղակի մի քանի հարցադրում կա. այդ ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ 5 հազար դրամ: Ըստ մասնագետների, թեստավորման ինքնարժեքը մոտ 2 հազար դրամ է կազմում: Մինչ այս պահը կատարվել է 1,7 մլն թեստավորում: Այսինքն թալանի մասին խոսացող կառավարությունը մեկ տարվա մեջ 37 մլն դոլարի շահույթ է ունեցել: Չգիտենք որ կազմակերպությունն է այդ շահույթը ունեցել, բայց թալանել են ժողովրդին թեստավորման անվան տակ:
Մինչեւ սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակը օրական 400-500 էր, եւ այդ պայմաններում կառավարությունը որոշեց Հանրապետության հրապարակում միջոցառում կազմակերպել: Նախարարն առարկե՞լ է այդ որոշման դեմ, քանի որ դրանից հետո վարակակիրների թիվը հասավ հազարի»,- ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց