Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Իրենց կողմից իրականացված գործարքը փորձում են գցել «նախկինների գրպանը». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018թ. դեկտեմբերին, իրենց իշխանության կողմից իրականացված գործարքը փորձում են գցել «նախկինների գրպանը»

ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին «նախկինների» վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։

Այս թեմային գուցե և չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը, քանի որ մենք շահագրգռված ենք բոլոր տիպի հացերի պարզաբանման մեջ: Սակայն կապիտուլյանտների շահերի անխոջ պաշտպաններից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնի սցենարի համաձայն, հարցը նորից քաղաքականացրեց, և բաց տեքստով տրածեց ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանք «նախկինների» հասցեին: Ըստ նրա, ստացվում է, իբր նախկին իշխանությունների օրոք, 2011թ-ին ձեռք են բերվել սպառազինության համար ոչ նպատակահարմար հրթիռներ, դրանց դիմաց վճարելով պետական բյուջեի միջոցներ: 

Այնինչ, իմ ունեցած ճշգրտված տեղեկությունները վկայում են բոլորովին հակառակի մասին: 2011թ.-ին, մատակարարներից մեկը, ԶՈՒ կարիքների բավարարման նպատակով, ներկրել է ավիացիոն հրթիռներ, որոնց փոքր մասը եղել են պիտանի, ուստի ՀՀ ՊՆ-ն դրա դիմաց վճարել է ողջամիտ գին և վերցրել է սպառազինության: Իսկ հրթիռների խմբաքանակի մեծ մասը 2011թ-ին ճանաչվել է որպես սպառազինության վերցնելու համար ոչ նպատակահարմար։ Բնականաբար, դրանց դիմաց Հայաստանի պետական բյուջեն ոչ մի լումա չի վճարել:

Քանի որ մատակարարված ռազմամթերքը խիստ սպեցիֆիկ է (այն չէր կարող գտնվել այլ քաղաքացիական պահեստում, կամ վերահսկողությունից դուրս այլ վայրերում), և ենթակա է հատուկ պահպանության, ապա մատակարարի խնդրանքով, ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը  ընդամենը պահպանության է վերցվել ՊՆ կողմից, մինչև որ մատակարարը կորոշվի դրանց ճակատագիրը (այլ երկիր տեղափոխել և այլն):  
2011թ-ից մինչև 2018թ. ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը (որը համարվել է մատակարար կազմակերպության գույքը) գտնվել է զուտ պահպանության վերցված վիճակում: 

«Թավշյա» իշխանազավթումից հետո, 2018թ. դեկտեմբերին, ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով: 

Եթե ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվեր, որ այս կասկածելի գործարքն իրականացվել է 2018թ. վերջին (այսինքն՝ Նիկոլի իշխանության օրոք), ապա ամեն բան կընկներ իր տեղը, և լրացուցիչ պարզաբանումների կարիք չէր լինի: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ուղակի հնարավորություն չէր ունենա բացահայտ մանիպուլյացնել ու կեղծել իրականությունը: 

Այս կերպ կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»:

Այնինչ, այս թատրոնների և խաբեության շոուների ընթացքում, օրեցօր ավելանում են Հայաստանի և Արցախի դեմ ուղղված սպառնալիքները, տուժում են մեր քաղաքացիներն ու  պետականությունը: Պատասխանատվության և սեփական անպիտանությունը գիտակցելու ոչ մի նշույլ անգամ չեն ցուցաբերում այսպես կոչվող իշխանությունները։