2018-ի բնապահպանականը ևս կեղծ էր ու կրում էր բացառապես մանիպուլյատիվ բնույթ
2018-ի իշխանափոխության կարևոր օրակարգերից էր նաև բնապահպանական անվտանգությունը: Պատահական չէ, որ փողոց դուրս եկածներից ու այնուհետև պատգամավորական մանդատ կամ կառավարական պորտֆել ստացածներից շատերը նախկինում հանդես էին գալիս որպես էկոակտիվիստներ:
Սակայն ինչպես և մնացած օրակարգերը, բնապահպանականը ևս կեղծ էր ու կրում էր բացառապես մանիպուլյատիվ բնույթ: Դրա վառ դրսևորումներից է Երևանի Ավան վարչական շրջանում գունավոր մետաղների ձուլարան կառուցելու նախագիծը:
Մասնագետների գնահատմամբ՝ նախագծի կյանքի կոչման դեպքում մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ:
Հատկանշական է, որ նախագծվող ձուլման տեղամասից ընդամենը 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, ինչպես նաև դեղագործական գործարանը: Ընդ որում, վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի համաձայն՝ չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասի:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը