Մեր քաղաքական օրակարգը նույնն է. զոհված հազարավոր որդիների արյունը պահանջում է ոտքի կանգնել. ՀՅԴ ԳՄ
Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պատերազմի սկսվելուց ժամեր անց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարեց ներքաղաքական պայքարի դադարեցման մասին և, կարևորելով ազգային միասնականությունն ու թուրք-ադրբեջանական ագրեսիային միասնական ջանքերով դիմակայելու կենսական անհրաժեշտությունը, կամավորագրվելու կոչով դիմեց իր շարքերին և ժողովրդին, որին հարյուրավոր հայորդիներ արձագանքեցին և մեկնեցին ճակատ։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք իշխանությանը ներկայացրեցինք նաև իրավիճակի շտկմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ:
Ցավոք, իշխանությունն անհաղորդ մնաց համազգային համախմբման կոչերին։ Ավելին՝ երեք տարի շարունակ ներազգային, ներքաղաքական և դիվանագիտական ոլորտներում նրանց իրականացրած կազմաքանդիչ գործողությունները պատերազմի օրերին իրենց կործանարար հետևանքներն ունեցան նաև ռազմաճակատում և հանգեցրին աղետալի պարտության։
Պատերազմից մեկ տարի անց կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև՝ խաթարված ինքնիշխանությամբ, մարդկային և տարածքային ծանր կորուստներով, Արցախի և Հայաստանի Հանրապետություններին ուղղված անվտանգային լրջագույն սպառնալիքներով։
Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած, մեր համազգային շահերին դավաճանած, ՀՀ ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքական օրակարգը նույնն է։ Մեր ապրելու իրավունքի համար զոհված հազարավոր որդիների արյունը պահանջում է ոտքի կանգնել՝ կասեցնելու Հայաստանի պետականության գոյությանն ուղղված մարտահրավերներն ու ներքաղաքական ճգնաժամը, ամրապնդված և ուժեղ պետականությամբ հասնել արժանապատիվ խաղաղության։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը