Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:
Ալիևը հայտարարել է նաև, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է փոփոխություններ անի Սահմանադրությունում:
«Իհարկե, հեշտ կլինի վերլուծություններ անել, երբ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները համաձայնեցված լինեն իրական քաղաքականության հետ: Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», – ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
Վերջինս հավելել է, որ Հայաստանը պետք է հարաբերությունները կարգավորի նաև Ադրբեջանի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց