Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ինչ են այսօր գրել հերոսների հայրերը, մայրերը, դուստրերը, կանայք, հորաքույրները

Բա հիմա ո՞ւմ ուսին խաղաղություն գտնեմ Ղազարսս, հաշված օրերից կլրանա մի տարին, որ ապրում եմ Չապրելով: Բացակայությունդ սպանում է ինձ...

Էլեն Սարուխանյան, հերոս Ղազար Սարուխանյանի քույր

Ու տղերքը ափսոս չէին, տղերքը պահեցին մեզ և ձեզ, տղերքի կյանքի գնով է, որ հիմա ապրում,աշխատում ու ծիծաղում են  հայ կոչվող ընտանիքները։ Ափսոս ենք մենք, որ չպահեցինք ու չգնահատեցինք այս ոսկե սերունդը, որ աշխարհի ցանկացած պետություն կերազեր ունենար իր զորքի, բանակի կազմում։ Այսպես նվիրված, ազգասեր, բանիմաց, անկոտրում ու վճռական։
Ափսոս ենք մենք, որ մինչև հիմա չգիտակցեցինք, որ տղերքին հենց սկզբից էին դավաճանել պետական ամենաբարձր ամբիոնից, երբ ասվեց, որ "եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ ", Դա հենց ապացույցն է նրա, որ պատերազմի ելքը արդեն իսկ կանխորոշված էր, ու այդ պարագայում 5000 սերունդ տվող հայ զավակ, զոհաբերելը իսկական ցեղասպանություն է։ Ափսոս ենք մենք, որ այս ամենը չգիտակցեցինք ու չպատժեցինք դավաճանին։

Զավեն Մկրտչյան, հերոս Հայկազ Մկրտչյանի հայր

Դավաճաններ, գոնե պատկերցնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում հագեցնել չհագեցող կարոտդ սառը քարից, անիծվեք դուք:

Աստղ Գալեյան-Մանասյան, Հերոս Մխիթար Գալեյանի մայր

Ինչ կարող էի անել քեզ համար, որ չարեցի, խնդրեցի, ասացի՝ Տիկ, Նարեն մեղք էտուն կգաս, պատասխանեցիր՝ վայ, մամ, գալու եմ: Բա ինչու խոսքդ չպահեցիր, ոնց ապրեմ, ասա, ոնց ապրեմ առանց քեզ, քո այն սիրուն ժպիտը ուր գնաց:

Տղերքը կան, ու միշտ կլինեն: Երբեք բացակա չենք դնի:

Ռուզաննա Սարգսյան, հերոս Տիգրան Սարգսյանի մայր

Մարտակերտի շրջանում ամեն ինչ սկսվեց 7 անց 15-ի շրջանում... Դժոխքի առաջին օրը... Դժոխք, որ շատերի համար կարծես չէր էլ եղել, իսկ մեզ համար դարձավ անվերջանալի տառապանքի, ավաղ միայն սկիզբը:

Գոհար Սիմոնյան, հերոս Ալեքս Սիմոնյանի մայր

Սա հաշիվ չի: Տիգրևան, ես սպասում եմ քեզ՝ հաղթանակած, իմ հերոս տղա:

Նարինե Շահբարյան, հերոս Տիգրան Շահբարյանի հորաքույր

Այնքան ջերմություն, սառը նկարում իմ հավերժություն:

Մարգարիտա Պետորսյան, հերոս Իշխան Պետրոսյանի դուստր:

Պատերազմ... գրողը քեզ տանի... որ սպանեցիր մեզ... 

Լուսինե Մարության, հերոս Գարիկ Կիզիրանցը մայր

-Գև՛,հա՛սի,քանի լրիվ չեմ կերել։Տե՛ս,ես արդեն սկսել եմ։
-Եթե կարաս,արագի մեջ հասցրու մեր տուն։Տանեմ հետս,որ ջանիդ դարդ չմնա։
-Այսի՞նքն։
-Դու էս աշխարհից չե՞ս,ֆբ չունե՞ս։Կռիվ ա սկսել։Գնում եմ։Էրեխեքս ասին. «Կոմանդոս, հա՛սի»: Շուտ գնամ,որ տեր դառնամ։

Հասցրի,տարավ,բայց ուրախությունս էլ հետը։
Երդվել եմ,որ իր սիրելի《Միկադո》֊ն միայն իր ծննդյան օրերին եմ թխելու,
քանի որ մեր վերջին հեռախոսային խոսակցությունն ուրիշ անգամներ դա ինձ անել թույլ չի տալու. «Նե՜նց համով էր,Է՛լզ։ Տղերքն էլ հավանեցին։Որ գամ,էլի կթխե՞ս»...

Էլզա Կիրակոսյան, հերոս Գեւորգ Կիրակոսյանի քույր

26-27 . 09 .2020թ.
Էսօր կեսգիշերին Սաշը կփոխի էջի նկարը , երբեք նկար չէր դնում էջում,երբեք էջի նկարը չէր փոխում ,(չի սիրում սոց կայքեր,չի սիրում նկարվել), կփոխի նկարը ու կդնի եկեղեցու մոտ կանգնած նկար, ուղիղ կեսգիշերին ես կհարցնեմ թե ինչու քնած չէ ,ինչու է փոխել նկարը ,կասեմ սիրուն չես այդ նկարում ...
-Քունս չի տանում Նուն..., ...- ի հետ եմ խոսում...
Առավոտյան երբ կսկսեն հարվածել զորամասին ,Սաշը չի կարողանա արթնանալ ,երբ բոլորը դուրս եկած կլինեն շենքից, պայթյունների ձայնից կարթնանա եւ ոչինչ չի հասցնի վերցնել ,հեռախոսը կմնա բարձի տակ, կզանգի մորս կասի, որ կորցրել է հեռախոսը ,որ չանհանգստանանք ,մաման առավոտը կբողոքի հորս, որ հնարավոր չի, որ հեռախոսը կորցրած լինի մի բան այն չէ ,ես կարթնանամ այդ ձայնից ,կվերցնեմ հեռախոսս ու կկարդամ որ պատերազմ է, շփման գծի ողջ երկայնքով հարձակում,ու սենյակիցս բարձր կգոռամ.
-Երբա զանգել Սաշը ,պատերազմաաաա սկսվել...
Երկու շաբաթ հետո կասի թե ուրա հեռախոսը ,կասի որ աչքերը բացել է որովհետև զորամասը գլխի վերևում դղրդում էր ...և դա կլինի միակ բանը, որ կպատմի պատերազմից ...
44 օր կզանգի,ամբողջ պատերազմի ընթացքում կզանգի ու երբ կավարտվի պատերազմը էլ չի զանգի իմ Սաշը...
Վերջին անգամ նոյեմբերի 8֊ին ժամը երկուսին ինձ կասի, որ գնում է քնելու...
Ես մի ամբողջ պատերազմ պիտի վերապրեմ այս 44 օրում ...

Նունե Խուրշուդյան, հերոս Ալեքսանդր Խուրշուդյանի քույր

Արթնացա... դուրսը ջերմ արեւ... կապույտ երկինք... այնպես ջերմ է ծառերի կանաչը, այնպես փայլում են գիշերվա տեղացած անձրեւից մնացած կաթիլները...  Ուզում եմ գրկել այսօրը այնպես, որ չգա վաղը... հուշերը գրկել ամուր... Վախենում եմ նորից կորցնել քեզ, վախենում եմ նորից վերապրել 27, 28, 29, 30...

Ալվարդ Ավթանդիլյան, հերոս Կամո Բախշիյանի կին

27-ի առավոտ ...

Մերի Սելիմյան, հերոս Արգամ Սելիմյանի մայր 

Top-News.am