Պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են
Մեր հազարավոր զոհված տղաները, գերիները, անհետ կորածները, Արցախի տարածքներն էի՞ն խանգարում, որ Հայաստանը խաղաղության դարաշրջան բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչո՞ւ այդ օրակարգը 2018թ․մայիսից մինչեւ 2020թվականի սեպտեմբեր չմտցվեց։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են։ 214 միլիոն դոլարի չափ պարգեւավճար բաժանած իշխանությունը մի քանի միլիոն դոլար չճարե՞ց Արցախում գտնվող բանակին զրահաբաճկոններով եւ սաղավարտներով ապահովելու համար,որ 18-20 տարեկաններին այդպես անպաշտպան ուղարկեց <<Բայրաքթարների>> տակ։ Բա ո՞ւր էին Հակոբ Արշակյանի ներկայացրած հայկական ԱԹՍ-ները, որոնք այդպես էլ չհայտնվեցին Արցախի երկնքում։ Հազարավոր զոհերի համար պարտավոր էին ոչ թե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, այլ՝ քրեական գործ հարուցել։ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը մինչեւ հիմա՝ 2021թ․ սեպտեմբերի 26-ին հրապարակված չէ։ Լենինն ասել է՝ եթե ուզում են մի գործ ձախողել, հանձնաժողով են ստեղծում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո