Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Թոփ-լուրեր

Պլանավորված պարտությունն ապացուցվում է

Ընդամենը երկու օրից լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի մեկամյակը։ Բազմաթիվ անգամ հիմնավորվել է, որ պատերազմը կարող էր տեղի չունենալ, եթե ունենայինք նորմալ, դիվանագետ, ադեկվատ ղեկավարություն։ 44-օրյա պատերազմը եթե սանձազերծվել էր, կարող էինք հաղթել կամ կարող էինք առնվազն նման խայտառակ ձևով չպարտվել կամ եթե ուզած-չուզած պետք է զիջեինք, այդքան զոհ կարող էինք չունենալ։ Բազմիցս ապացուցվել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի անգամ առաջարկ է արվել Փաշինյանին դադարեցնել պատերազմը, բայց մերժում է ստացվել։ Փաշինյանին հարցնում էին՝ ինչու ես մերժել, ասում էր՝ որ չասեն դավաճան եմ։ Այսօր հերթական հարվածը ստացանք։ Իլհամ Ալիևն ասում է, որ պատերազմի 10-րդ օրը առաջարկներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, որոնք ընդունելու դեպքում պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի, հազարավոր զինվորականներ ողջ կմնային։ Ու միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Շուշին գրավել էր, միայն այդ ժամանակ Փաշինյանը պատերազմը դադարեցնելու առաջարկը ընդունում է։ Ես չեմ, դուք եք, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ծրագրված ու լավ պլանավորված պարտություն։

Ալիևին հակված չենք հավատալու, բայց նա շրջանառում է Պուտինի անունը։ Իսկ մենք գիտենք, որ Պուտինը նման առաջարկներ արել է ոչ մեկ անգամ։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի նպատակը, փաստացի եղել է մինչև Շուշին ներառյալ՝ ամեն ինչ հանձնելը, հակառակ պարագայում այդ ինչպե՞ս եղավ, որ մարդը չի համաձայնվել քանի դեռ չեն մտել Շուշի։ Ես, լրագրողս, կարո՞ղ եմ մտածել որ հենց տենց էլ պլանավորել էին, ինքն ու Ալիևը։ Կարծում եմ, կարող եմ։ Կարող եմ, քանի ինձ սպառիչ ու համոզիչ չի ապացուցվել հակառակը։ Հակառակի ապացույցներ չկան, իսկ դավաճանության մասին տեղեկությունները գնալով համոզիչ են դառնում։

Իշխանությունը պարտավոր է հրատապ կարգով պատասխանել մի շարք հարցերի։ Եղե՞լ է, արդյոք, Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին, ի՞նչ պայմաններ են առաջ քաշվել։ Ի՞նչ վիճակում են այդ ժամանակ եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար ուժ ենք ունեցել, որ մերժենք Պուտին-Ալիև առաջարկը։ Հոկտեմբերի 7-ին որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել։ Որքա՞ն տարածքային կորուստներ ենք ունեցել այդ օրվա դրությամբ։ Օրինակ՝ Հադրութը հանձնվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Սրանք պարտադիր պատասխանի ենթակա հարցեր են։

Ես ուզում եմ իմանալ՝ իմ ընկեր Արամը և Արսենը, Գեղամի տղա Աբգարը, մեր տղերքը զոհվեցին, որովհետև Նիկոլը խոսք էր տվել որ թուրքը կմտնի Շուշի՞։ Եթե նպատակդ դա էր, զոռով, ամեն գնով Շուշին հանձնելը, թող դա անեիր առանց էդքան մարդու վարի տալու։ Ու մի մոռացեք, որ մենք ոչ միայն Շուշի, Հադրութ ենք կորցրել, մենք դրանից հետո կորցրեցինք տարածքներ Վարդենիսից, Շորժային են տիրանում, Կովսականը, Սանասարը, Շուռնուխը, Գորիս-Կապան ճանանապարհը։

Դադարեցնելու առաջարկը եղել է պատերազմի 10-րդ օրը, պատերազմը ավարտվել է դրանից 34 օր անց։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ չդադարեցնելը ինչ է արժեցել մեզ համար։ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը։ Ուզում եմ իմանալ՝ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել, Արծրունի նման ասել է՝ հաղթելու ենք, թե ասել է՝ հակաօդայինը շարքից հելած է, կապը կորած է, դժվար թե սենց երկար ձգենք, քաղաքական որոշում տվեք։ Գլխավոր շտաբի պետը արդեն հայտնել էր, որ ասել է՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Իմ հասկանալով, եթե այդպիսի բան է զեկուցում գլխավոր զինվորականը, կա՛մ նրա ասածին պետք է վստահես, ու քո անելիքն անես, կա՛մ պետք է նրան անմիջապես հեռացնես ու բերես-նշանակես մեկին ով կարող է անել այն, ինչ հանձնարարում ես։ Ստացվում է՝ Օնիկ Գասպարյանի հորդորներին չես հետևել, քոնն ես առաջ տարել, բայց նույն Օնիկի ղեկավարությամբ, ով վստահ է եղել, որ իր ռեսուրսները սեղմ ժամկետում սպառվելու են։ Բա ես էլ դա եմ հարցնում․ իսկ կարող է՞ Նիկոլի նպատակն էլ հենց դա էր, որ ռեսուրսները սպառվեն, ու, օրինակ, թշնամին Շուշի մտնի։

Եթե այս հարցերին ողջամիտ, հասկանալի պատասխան չտրվի, ուրեմն հերթական անգամ ապացուցվում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։ Չէ՞, որ նիկոլն ինքն է ասում՝ չեմ դադարեցրել, որ չասեն դավաճան։ Իսկ որ էրեխեքը գնում էին մսաղացի մեջ, ու դու դա գիտակցում էիր․․․ Դավաճանը էլ ո՞նց է լինում։

Փաշինյանը ֆռացնելու սովորություն ունի, մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ Փաշինյանը ստում է հանդիպումների, բաների շուրջ, որոնց բոլորս ենք ականատես եղել։ Բայց ոչ, ճշմարտությունը բացահայտվելու է․ ես բոլորովին չեմ կարծում, որ այդ ճշմարտությունը բացահայտելու է այս իշխանության ներկայացուցիչ Քոչարյան Անդոնի հանձնաժողովը։ Ոչ ու ոչ։ Ճշմարտությունը չի կարող բացահայտվել, քանի դեռ սրանք են իշխանության ղեկին, քանի դեռ ամեն ինչ թաքցնում են, իսկ ով գիտի մանրամասները, լռում է։ Բայց քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել, մեր երկրում կրքերը չեն հանդարտվելու։ Ես կարծում եմ, որպիսզի ճշմարտությունն իմանանք, պետք է հեռացնել այս իշխանությանը, վայրկյան առաջ։ Դա է հուշում պարզ ճշմարտությունը։

Հայաստան Դաշինքը խայտառակ պատերազմի մեկամյակի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին երթ է իրականացնում դեպի Եռաբլուր՝ ջահերով երթ։ Դաշինքը հայտարարություն էր տարածել, որ պետք է երթով ցույց տալ թշնամուն, որ հայը չի հանձնվել։ Այս նոր բացահայտումների ֆոնին երթը նոր իմաստ է ստանում, մենք պետք է հիմա էլ ցույց տանք Հայաստանի իշխանության ղեկը զավթածներին, որ պատասխան են տալու այս աղետի համար։

Կա՞ ինչ որ բան, որի շուրջ կարող ենք միավորվել, առաջ ասում էինք՝ Ղարաբաղն է, պարզվեց՝ Ղարաբաղը չէ, որովհետև Ղարաբաղի կորուստը շատ թեթեև տարաք։ Բայց այս նվաստացումը պետք է ազգը համախմբի ու հանի ճշմարտությունը ջրի երես։ Այլապես, հնարավոր չէ ապրել Հայրենիքում։

Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմը կարող էր լինել 10-օրյա։ Սրանք զոռով հանձնեցին ու շարունակում են Հայաստանը թշնամուն նվիրելու քաղաքականությունը։ Եթե էս ամենն էլ պետք է հանդուրժես, եթե էս ամենը պետք է նայես որպես սովորական լուր, ուրեմ ն բան չունեմ էլ ասելու։ Ես գնալու եմ երթին։ Կիրակի օրը մեկ մարդու պես հավաքվելու ենք Գարեգին Նժդեհի հրապարակում և երթով շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա արժանապատվության պայքար է ու պետք է ապացուցել, որ ունենք արժանապատվություն։

 

yerevan.today