Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով Շիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ) Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը

Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից
Քաղաքականություն

Քննիչ հանձնաժողովի ծուղակը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։

Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։

Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ բովանդակության։
Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

- Մեղավորների նշանակման հանձնաժողով
- Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունը ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։

Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։
Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։

Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։
Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։

Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։
Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա նոր իրավիճակ։

Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ