Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք) ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը Խոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ) Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Սպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումները Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում 2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունը

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է
Կարծիք

«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի’ զարմացեք

Շատ հին ու մաշված ասույթ կա. ասում են՝

«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»։
Սրան հետևելով, Հայ հասարակության մեջ վերջին տարիներին դրսևորվող բոլոր զազրելի դրսևորումների արմատները որոշ մարդիկ փնտրում են հենց ժողովրդի մեջ, մեղադրելով և ասելով՝

«Արդար է…»։

Կարելի է ենթադրել, որ այսպես արտահայտվողներն իրենք իրենց վրա բարձյալի առաքելություն են վերցրել, և «որոշում են», թե ինչն է այս աշխարհում արդար, և ինչն անարդար։ Սակայն խնդիրն ամենևին էլ դրանում չէ՝ միգուցե մի քիչ ինքնահավան են, հնարավոր է՝ ոչ լավատեղյակ, կամ հուզական են՝ ոչինչ… Սա անցողիկ է։

Գլխավոր մոլորությունն այն է, որ մեր ժամանակակիցներից ոմանց թվում է, թե մեր ժողովուրդը երբեք այսպիսին չի եղել, և սկսում են մեղադրել պայմանական 20 տարին, 30 տարին, 70 տարին, 200 տարին, 700 տարին, և այլն։ Մասնավորապես, իբր Հայ ժողովրդի մեջ երբեք չեն եղել այսքան անտարբերներ, այսքան ապազգայիններ, այսքան պատեհապաշտներ, այսքան անհայրենիք չարակամներ, տգետներ, կամ դավաճաններ ու բացահայտ թշնամիներ։

Որպեսզի հերթական անգամ չսխալվենք, փորձենք հայացքներս ուղղել Հայոց պատմության ոչ վաղ անցյալի գլխավոր շրջադարձային երկու փուլերին, և կարծում եմ՝ կհամոզվենք, որ ժողովուրդն իր ժամանակի մեջ միշտ էլ նույնն է, և բացառապես ժողովրդին առաջնորդող գաղափարներից ու գաղափարակիրներից է կախված նրա այս կամ այն հատկանիշների հավաքական դրսևորումների քանակն ու որակը։

Շատ հեռուն չգնանք.
պարզապես վերհիշենք 1915 թվականը, կամ՝ այն, որ 1937 թվականին իրենց ազգակիցների և հայրենակիցների վրա մատնագրեր հեղինակողները, գրողները, կամ նրանց խոշտանգողներն ու գնդակահարողները այսօրվա սերնդի նախնիներն էին… Ընդ որում՝ հենց այն նույն սերնդի, որը հետագայում աչքի ընկավ սփյուռքում, կառուցեց Հայաստանը, իսկ նրանց դաստիարակած ժառանգները ազատագրեցին Արցախն ու զարգացրեցին արդեն անկախ Հայաստանը։

Վերոնշյալը հուշում է մեկ բան.
եթե ժողովրդին առաջնորդում են դրական, հերոսական, առաջադեմ ու ազգային գաղափարներ կրողները (թեկուզ՝ որոշ թերություններով ու բացթողումներով, բայց նվիրյալ, պրոֆեսոնալ ու հայրենասեր), ապա ժողովուրդն ունակ է լուրջ նվաճումների, սխրագործությունների, և գրանցում է առաջընթաց։

… Եվ հակառակը՝
եթե առաջնորդում են բացասական ու մերժողական, կամ Աստված մի արասցե՝ դավադիր գաղափարների կրողներն ու իսպառ անգաղափար մարդիկ, ապա ժողովուրդը մեծ մասամբ վերածվում է կենսաբանական զանգվածի, որի համար չկան ոչ ազգ, ոչ սրբություններ, ոչ վեհարժեք գաղափարներ, ոչ էլ՝ դրական ձգտումներ։ Որպեսզի կանխվեն՝ «… այդ դեպքում ինչու՞ այսպիսի ողբերգական հանգրվանի հասանք… » և նմանատիպ ենթատեքստով հարցերը՝ պետք է նշել, որ ժամանակակից բազմաստանդարտ, ծռմռված ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով գերհագեցած «ժողովրդավարության» պարագայում միշտ չէ, որ հենց ժողովուրդն է ի սկզբանե որոշում, թե ով կարող է առաջնորդել իրեն։

Դա պարզապես պատրանք է։

Տրամաբանական եզրահանգումը միակն է.
ոչ թե՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»,
այլ՝
«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»»։