Հնարավոր են լուրջ դիմադրություններ ու «բոլոլաներ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության հետ կապված նոր «բոլոլաներ» են սպասվում: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի վերջերին նոր թափով են վերսկսվելու «Սևան» ազգային պարկի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները:
Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ձևավորել սեփական տեխնիկայով ավտոպարկ: Կան տեղեկություններ, որ չորս միավոր տեխնիկա նախարարությունն արդեն գնել է, սակայն դրանք դեռ Հայաստան չեն հասել:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ ապամոնտաժման աշխատանքների համար հավելյալ աշխատատեղեր են ստեղծվելու. խոսվում է 10-15 նոր հաստիքի մասին: Հաշվի առնելով, որ խոսքը 1500-ից ավելի ապօրինի շենքերի ու այլ կառույցների մասին է, հնարավոր են նաև լուրջ դիմադրություններ դրանց սեփականատերերի կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց