«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր»․ Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չհասկացողներին ու հրճվանքի ցնցումների մեջ գտնվողներին բացատրում եմ․․․ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ մոռանալ պատերազմը, այն սպասարկողներին ու գիտակցված պարտության տանողներին և, իհարկե, ազդարարել, որ ամեն ինչ ավարտված է՝ այդ թվում պատերազմի ծանր հոգեբանական հետևանքները․․․
Հիպնոտիկ սեանսի տեքստային ձևակերպումը ևս կար։ Ահա, խնդրեմ, կարդացեք․
«…Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:
Հասկացա՞ք հիմա, որ այն, ինչ կար մինչ երեկ, արդեն անցյալ կատարյալ է, իսկ այսօրվանից սկսած դուք ոչինչ եք, քանի որ ազդարարված է նոր դարաշրջանի սկիզբ, որտեղ պարտադրված եք գոյատևելու․․․
Հ․Գ․ ԳԱԱ Պատմության ինստիտուտում մարդ կա՞ արդյոք այս նոր դարաշրջանի ազդարարման կապակցությամբ խոսք ասելու համար։ Հապա մի ցույց տվեք ձեր ակադեմիական մանդատներն ընդդեմ պողպատյա մանդատների․․․
Հ․Հ․Գ․ Ազդեցության գործակալներ, քաղտեխնոլոգներ, հոգեներգործության մասնագետներ, ֆեյսբուքյան մեյմուններ, մենք ձեզ հետևում ենք ուշի ուշով․․․»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց