Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները
Այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ԱՄՈԹԱԼԻ
Նայում եմ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դեպքը տեղի է ունենում ինչ-որ անհայտ, աշխարհից կտրված, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որևէ միջազգային կառույցի և որտեղ չի գործում որևէ օրենք, այլ միայն ու միայն տեղի գավառապետ-բռնապետիկի հրահանգը։
Բայց, այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եվ այս ամենը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է հանձնել հայրենիքը, տալով հազարավոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եվ այդ նույն երկրում պատրաստվում են տոնել․․․լեզուս չի պտտվում ասել ինչը․․․
Բազմիցս ասել և նորից կրկնում եմ՝ լավ, հասկացանք, մի կիսագրագետ, ողորմելի զավթել է իշխանությունն ու հանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները։ Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ»,-գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար