Մարտի 1-ի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին՝ 10 միլիոն
Քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս իշխանությունը, իր թիվ մեկ պատասխանատուի գլխավորությամբ, հայրենիքը սիրում են, ըստ իրենց հարմարության, քաղաքական շահի, և այդ «սիրուց» առավել օգուտ ստանալու համար...
Դրա արտահայտումներից էր նաև մարտի մեկի զոհերի հարազատներին 30 միլիոնական դրամ վճարելը:
Դեռ այն ժամանակ ասում էի, որ նա այդ քայլով զուտ քաղաքական դիվիդենտ է շահում:
Անցավ ժամանակ, արհավիրք՝ պատերազմ, հազարավոր զոհեր… Տղերք, ովքեր ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, որ Հայաստանն ու Արցախը շարունակեն ամուր մնալ...
Ավաղ, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները:
Հայրենիքի համար ընկած Տղերքի ընտանիքին վճարվում է 10 միլիոն դրամ, իսկ կան նաև դեպքեր, որ նույնիսկ դա չեն տալիս, հաճախ ձգձգելով և գումարի պակասությունը թաքցնելով այլ պատրվակներով:
Հ.Գ Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին 10 միլիոն... սա է իրականությունը...»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար