Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան
«Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Գումար չեն պահանջել, բայց իրենց շատ լկտի ձևով են պահել։ Կոպիտ ձևով մեքենան են ստուգել։ Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, որովհետև վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- պատմեց Կարեն Քոչարյանը։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված։
«Ոչինչ չի փոխվել։ Մեքենաներ կան, որոնք երեկվանից են այստեղ, մեքենաներ կան, որոնք այսօր են եկել։ Իրանցիների շրջանում արդեն խուճապ է տարածված, նրանք սկսել են աղմուկ բարձրացնել, վեճեր են առաջանում։ Կառավարությունը անհապաղ պետք է այս հարցին լուծում տա»,- հավելեց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...