Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի շահերը
Իսկապես, գնալով ավելի ու ավելի է խորանում հանրությունում այն համոզմունքը, որ Հհ կառավարությունը սպասարկում է ոչ թե Հայաստանի, ՀՀ քաղաքացիների, այլ Ադրբեջանի շահերը:
Ընդամենը մի դրվագ. ադրբեջանցիները վերցրել եւ Իրան-Հայաստան մայրուղու վրա ոստիկանակետ, մաքսակետ, դիտակետ են կառուցել: Տեսախցիկներով վերահսկում են ամբողջ ճանապարհահատվածը, արդեն գումար են գանձում իրանցի վարորդներից, շուտով նույնը կանեն նաեւ հայ վարորդներից, գուցե անցնեն նաեւ մարդկանց խուզարկությանը, գուցե կասկածների դեպքում նրանց զրկեն ազատությունից, իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը:
Իսկ ՀՀ կառավարությունը եւ նրա ղեկավարը բացառապես զբաղված են ադրբեջանցիների գործողություններն արդարացնե;լով, պնդելով, թե դա ադրբեջանական տարածք է եւ նրանք ինչ ուզեն կանեն: Նման միտք Ազգային ժողովում ասաց վարչախմբի ղեկավարը, նույնը երեկ ասաց Սուրեն Պապիկյանը, շեշտելով, թե դա ադրբեջանական տարածք է եւ իրենք իրավասու չեն որոշելու այդ մաքսակետը լինի, թե՝ ոչ:
Սկսենք նրանից, որ դեռ սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, բայց կառավարությունն ավելի շատ է պնդում, թե այդ հատվածն ադրբեջանական է, քան Իլհամ Ալիեւն ու ադրբեջանցի պաշտոնյաները: Եւ ամենակարեւորը, ճանապարհի այդ հատվածի պատկանելիությունը անգամ խորհրդային քարտեզներով խիստ վիճարկելի է, իսկ Գուգլի gps-ին հղում անելը պարզապես հանցագործություն է:
Եւ եթե անգամ ճանապարհի այդ փոքրիկ հատվածը, ընդ որում հայաստանյան ճանապարհի այդ փոքրիկ հատվածն ընկնում է խորհրդային Ադրբեջանի տարածքում, ապա կառավարության գործառույթը նաեւ նրա համար է, որ բանակցություններով, բազմակի բանակցություններով, տարատեսակ հիմնավորումներով հասնել նրան, որ այնտեղ որեւէ մաքսակետ եւ դիտակետ չլինի, որ վարորդը, ուղեւորը չհանդիպի ադրբեջանցի զինվորի եւ մաքսավորի:
Եւ մի՞թե չի ստացվում, որ ՀՀ կառավարությունը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրևբեջանի շահերը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»