Որոտանի հատվածում իրանական մեքենաներ են կուտակվել․ ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել իրանցիներին, որոնք չեն վճարում
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում իրանական բեռնատար մեքենաներ են կուտակված, որոնց ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել մինչև վարորդները չվճարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Այն վարորդները, որոնք գումար ունեն, վճարում են ադրբեջանցիներին և հանգիստ անցնում։ Իսկ վարորդները, որոնք իրենց մոտ գումար չեն ունենում, սպասում են այնքան, մինչև իրենց գումար ուղարկեն և վճարեն։ Մեքենաների կուտակումն այս պատճառով է»,- ասաց փոխքաղաքապետը։
Հստակ թիվ, թե քանի մեքենա է այս պահին կուտակված ավտոճանապարհին, Կարեն Քոչարյանը չնշեց․ «Երկողմանի մեքենաները շատ են։ Կարող է մի կողմում 50 մեքենա լինի, մյուս կողմում՝ 70»։
Տեղեկությունը, ըստ որի ճանապարհին մնացած իրանցի վարորդները սպառնացել են փակել Գորիս-Կապան ավտոճանապարհը, փոխքաղաքապետը չհաստատեց։
«Ես քիչ առաջ եմ լսել այդ մասին։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երեկ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց