Սա կատարյալ սուտ է
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը համառորեն չզիջող ապագա ամբաստանյալն Ազգային Ժողովում հայտարարեց, որ Համահայկական Հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած 100 միլիոն դոլարից ավել գումարի ծախսման հետ կապված միջազգային աուդիտի կողմից որևէ չարաշահում չի հայտնաբերվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Սա կատարյալ սուտ է։ Միջազգային աուդիտը հրաժարվել է որևէ գնահատական տալ այդ գումարի ծախսման հետ կապված, պատճառաբանելով դա նրանով, որ չունի ծախսածը ստուգելու որևէ տարբերակ։ Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամին ներկայացված անիմաստ հաշվետվությունը համարել է ոչ պիտանի հաստատման համար։ Ահա և ողջ իրականության մի փոքր մասը։
Ու հա, մի հատ էլ հռետորական հարց. մարդ, ով օրուգիշեր խոսում է Սովետական Հայաստանի ու ադրբեջանի սահմանների մասին, ըստ ձեզ ո՞ր երկրի կազմում է տեսնում Արցախը։ Ես կասկած չունեմ, որ երբ սրանք խոսում են Արցախի կարգավիճակի մասին, նկատի ունեն ադրբեջանի կազմում կարգավիճակը, ճիշտ այնպես ինչպես կար սովետական ադրբեջանի ժամանակ...
Հ.Գ. Այսօր պատգամավորների դիմացից հավաքել էին բաժակները և ջրի շշերը - боятся))))
Հ.Գ.Գ. մինչև վերջին կոպեկ հետ եք տալու»,- գրել է Վարդանյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...