Բանակցությունների գործընթաց է․ հույս ունեմ՝ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված․ փոխվարչապետ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց գազի սակագնով
«3 հանգամանքով պայմանավորված այս պահի դրությամբ հարցադրումներ է անում գազի սակագնի հետ կապված։ Միջազգային շուկայում գազի գնի հետ կապված բարձրացումներ են գրանցվում, Եվրոպայում աննախադեպ ռեկորդային գներ են գրանցվում, ՌԴ-ն ու Բելառուսը պայմանավորվել են գազի գնի սակագնի հետ կապված, երեկ ՀՀ-ում բանակցություններ էին տեղի ունենում «Գազպրոմի» նախագահի և կառավարության միջև։
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ արդյո՞ք մենք ունենք որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Եթե ճիշտ եմ հիշում, մինչև այս պահի դրությամբ անգամ 2021 թվականի մասով ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնենք ռուսական կողմի հետ միասին»,- ասաց Գևորգյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կա որոշակի անորոշություն, կան որոշակի տենդենցներ։
«Ըստ էության, բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում, ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում խոսել առնվազն գնի պահպանման մասին ոչ ավելացման, չնայած պնդում կա «Գազպրոմ» խմբի կողմից, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը իրենց չի բավարարում, բայց դա աշխատանքային պրոցես է։ Հենց հիմա բանակցությունների գործընթաց է, հույս ունեմ՝ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Երբ որ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ասաց փոխվարչապետը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր