Գերիների մասին ե՞ւս կասեք՝ «նրանք Ադրբեջանի տարածքում են». Մամիջանյանը քննադատել է Աղաջանյանի հայտարարությունը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետը գտնվում է Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Այս մասին ԱԺ-ի՝ սեպտեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Նա հարց է ուղղել իշխանություններին այն մասին, թե ինչպես է երկիրը դուրս գալու իշխանության ներկայացուցիչների նման հայտարարությունների արդյունքում ստեղծված իրավիճակից, մանավանդ որ այդպիսի հայտարարությունները բազմաթիվ են:
«Ես պարզապես չեմ հասկանում, ինչպե՞ս ենք բոլորս, որպես երկիր, դուրս գալու ձեր արած հայտարարությունների տակից: Թե՞ գերիների մասին էլ եք ինչ-որ պահի ասելու, որ նրանք Խորհրդային Ադրբեջանի տարածքում են», - հայտարարել է Մամիջանյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց