Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, այդ ուղղությամբ արվել է անհնարինը. Ջհանգիրյան
«Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, և արել ենք անհնարինը այն բացահայտելու համար»,- պատասխանելով Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ով ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված, նման պատասխան տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը :
«Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա չկա բացահայտված է ու ամեն ինչ քրեական գործի նյութերում է: Շարունակո՞ւմ եք Ջհանգիրյանը մնալ նույն կարծիքին »,-Ջհանգիրյանի խոսքը մեջբերեց Խամոյանը:
«Ես ինչ ասել եմ` ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանն ընդգծեց՝ արել են անհնարինը գործը բացահայտելու համար:
«Այո, իմ, գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ քրգործերի մեջ է, որովհետև ժամանակին , երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն են քրքրել»,-ասաց Ջհանգիրյանը:
Խամոյանը հարցրեց՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ են շարունակում քաղաքական շահարկումներ լինել այս գործի առումով:
«Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա չկա՝ այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...