Հայ երեխայի սեռային կրթության ու դաստիարակության օջախը՝ հայ ընտանիքն է. Տեր կանգնեցեք Ձեր զավակների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը
Սիրելիներ,
Ցավով և տագնապով և արդար բարկությամբ ինձ հարազատ ու սիրելի մի անձից տեղեկացա այսօր, որ կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն... 4-րդ դասարան, 8-9 տարեկան երեխաներ... Խնդրի մասին լսել էի ժամանակ առաջ, սակայն գաղափար չունեի, որ այլևս գործադրելի է...
Անընդունելի է, անհանդուրժելի է. նման բան չի՛ կարող տեղ գտնել մեր կրթական համակարգում: Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:
Այս ամենը հերթական դիմակ է, որի ներքո միմիայն մեկ նպատակ է հետապնդվում՝ փլեցնել ազգային արժեհամակարգը:
Հայ երեխայի սեռային կրթության ու դաստիարակության օջախը՝ հայ ընտանիքն է: Դպրոցը՝ ուսուցիչ-ծնողը լոկ կարող է օգնել այդ հարցում, եթե երեխայի մոտ նկատվեն շեղումներ:
Ամեն կերպ պետք է ընդդիմանալ այս նենգ ու վնասարար «առարկային», ամեն ջանք ի գործ պետք է դնել և Հայ Դպրոցից դուրս շպրտել ազգակործան ամենայն ինչ:
Հայ ծնողներ, իրավունք չունեք լռելու, իրավունք չունեք անտարբերության թույնով ձեզ մեռցնելու. դուք պարտք, սուրբ պարտք ունեք հանդեպ Հայրենիքի ու Ազգի, նախնյաց ու Արարչի:
Հարկ է ծնողական խմբերով մասնակցել այս «առարկայի» դասերին և ունկնդրել, թե ինչ են հրամցնում ձեր՝ մեր զավակներին:
Տեր կանգնեցեք Ձեր զավակների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը: Մանուկ հասակից, եթե այլասերվեց երեխայի միտքն ու սիրտը՝ թերևս նա այլևս չհասնի չափահաս տարքի... Ոչ Ազգին, ոչ Հայրենիքին, ոչ Եկեղեցուն և ոչ էլ Ամենասուրբ Աստծուն հարկավոր չեն կենդանի դիակներ. այո, երբ մարդն ապրում է լոկ մարմնով ու մարմնականով՝ զուրկ հոգեմտավոր բարոյական կառույցից, նա մեռյալ է, լոկ մսեղեն մի զանգված, աղբանոցին վայել մի ապրանք...
Ահա, հերթական անգամ ձեր ականջներին հնչում է զգուշացման ու զգաստության ղողանջը. լսեցեք և խորհեցեք և գործեցեք: Չարիքին հաղթել է պետք. մեր միտքն ու սիրտն ու հոգին հար ծաղկուն պահենք, որպեսզի պտուղները կյանքի միշտ լինեն քաղցրահամ ու կեցուցիչ:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Զինվորյալ միաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է