«Ադրբեջանցիները հայերին կոպիտ ձեւով ասում են՝ արագացրեք, քշեք, գնացեք». Գորիս-Կապան ճանապարհին խցանումներ են առաջանում
Իրանական պետհամարանիշներով բեռնատարները որ կանգնում են, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին խցանումներ են առաջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Խցանումներում հայկական պետհամարանիշներով մեքենաներ չկան, նրանք շարժում են առաջ։ Ադրբեջանցիները շատ կոպիտ ձեւով ասում են՝ արագացրեք, ստեղից քշեք, գնացեք»,- պատմեց Կարեն Քոչարյանը։
Նա ասաց, որ այսօր այդ տարածք է գնացել. «Գնացել եմ այդտեղ ու եկել եմ, ոչ ԱԱԾ, ոչ էլ ՀՀ ՊՆ չեմ նկատել այնտեղ»։
Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Հայտնի է, որ արդյունքում վարորդներից նաեւ գումար են գանձում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...