Հիվանդանոց տեղափոխված 65–ամյա տղամարդը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժնի 3 աշխատակցի կողմից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 22:30-ին, նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «աջ արմնկային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ փողոցում ծեծի է ենթարկվել:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Արայիկ Մնացականյանն է:
Վերջինս հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին ՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի վերջնաասում ծեծի է ենթարկվել 3 հոգու կողմից, ովքեր իր տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանության ծառայողներ են, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքերը, ինչպես նաև՝ արդյոք հավաստի են Ա. Մնացականյանի հայտնած տեղեկությունները՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստով:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց