Եվրամիությունը Հայաստանը հեռացրել է ուղեւորությունների համար թույլատրված պետությունների ցանկից
Եվրամիությունը Հայաստանը, Ադրբեջանը և 4 այլ պետություն բացառել է այն երկրների և տարածքների ցանկից, որտեղ ոչ պարտադիր ճանապարհորդությունը թույլատրվում է COVID-19 համավարակի համատեքստում: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Խորհուրդը թարմացրել է այն երկրների և տարածքների ցանկը, որոնց համար ժամանակավորապես պետք է հանվեն ոչ պարտադիր ճանապարհորդական սահմանափակումները: Մասնավորապես, Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան, Բրունեյը և Ճապոնիան դուրս են մնում այս ցուցակից», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում:
Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»