Ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի՝ Կարսի պայմանագրով Տիգրանաշենը պատկանում է Հայաստանին. Էդգար Էլբակյան
Զավեշտալին այն է, որ ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի՝ Կարսի պայմանագրով, որին հղում են անում Հայաստանի թշնամիները՝ Թուրքիան, Ադրբեջանը և կապիտուլյանտը, ներկայիս Տիգրանաշենի տարածքը պատկանում է Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Այդ հատվածը նախքան Հայրենական պատերազմն անկլավային տեսքով միակողմանի անեքսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից վարչական բռնության միջոցով։ «Մարզահոսի» այս ամառային թողարկման մեջ մասնրամասն պատմում եմ այդ մասին։
Բայց քանի որ հայ-ադրբեջանական իբր սահմանազատման բանակցությունների հիմքում ոչ թե երկկողմ բարի կամքի դրսևորումն ու իրավական ռացիոն է, այլ Ադրբեջանի՝ Հայաստանի կապիտուլյացված ղեկավարին ինչ ուզել պարտադրելը, ապա ազդանշանները չեն դադարում լռել Տիգրանաշենի գլխին կախված վերահաս վտանգի մասին։
Ցավոք, կապիտուլյանտի հետագա գահակալության շուրջ ձևավորված է եվրո-ատլանտյան և ռուսական իշխող շրջանակների լռելյայն կոնսենսուսը։ Հայ ազգը՝ ոչ որպես ժամանակակից ստատիկ իրակություն, այլ որպես Հայկական լեռնաշխարհում ապրած, ապրող և ապրելիք մարդկանց ազգային-քաղաքական հավաքականություն՝ միավորված հայոց պետականության գաղափարի շուրջ, այս պայքարում միայնակ է և պիտի ապավինի միայն իր ուժերին»,- գրել է Էլբակյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել