Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Երբ աչքները միայն «դրսի ձեռքերին» է ուղղված

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համաշխարհային տնտեսությունը սկսել է հաղթահարել անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի առաջ բերած տնտեսական ճգնաժամը։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, այս տարի համաշխարհային տնտեսությունը 5,6 տոկոս աճ է գրանցելու, իսկ զարգացող երկրների տնտեսությունների աճը կկազմի մոտ 6 տոկոս։ Բայց այս ամենը Հայաստանին չի վերաբերում, որքան էլ գործող իշխանությունները փորձում են հանրությանն այնպես ներկայացնել, թե աննախադեպ տեմպերով հաղթահարում ենք ճգնաժամը։ Եթե նայում ենք ցուցանիշներին, ապա այս տարվա յոթ ամսվա արդյունքներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ այն պարագայում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։

Իսկ ընդհանուր առմամբ, անցյալ տարի մեր տնտեսությունը 7,6 տոկոս անկում գրանցեց, սակայն այս տարվա հուլիսին տեղի ունեցած կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս տարին կփակենք, ամենայն հավանականությամբ, 6 տոկոս տնտեսական աճով։ Նախ՝ մեծ հարցական է, թե տարին կկարողանա՞նք արդյոք գոնե 6 տոկոսով փակել, չհաշված, որ գնաճը անընդհատ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Մյուս կողմից էլ՝ սա նշանակում է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել, և այս տարվա ավարտին չենք կարողանալու հասնել հետճգնաժամյան, այսինքն՝ 2019 թվականի մակարդակին։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ վերականգնել տնտեսությունը:

Իհարկե հնարավոր էր, եթե իշխանությունները նպատակաուղղված աշխատանքներ տանեին այս ուղղությամբ, ավելի ճիշտ՝ եթե խելքը գլխին իշխանություն ունենայինք։ Սակայն թե անցած երկու տարվա ընթացքում, թե այս տարի տնտեսության գծով իշխանական պատասխանատուները որևէ լուրջ նախաձեռնողականություն չեն ցուցաբերել, որը հնարավորություն կտար լրացուցիչ արդյունքներ գրանցել։ Այս իշխանությունների հույսը թերևս միայն այն է, որ, ասենք, ԵՄ-ն գումար տա, որպեսզի իրենք կարողանան Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի կառուցումը շարունակել, կամ արտերկրից ինչ-որ մի գործարար հայտնվի ու բենզալցակայանների ցանց հիմնի։ Այսինքն՝ իշխանությունների աչքը միայն դրսից եկած օգնությունների կամ վարկեր բերելու վրա է։

Դրա արդյունքում է, որ մեր պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանագիծը, ինչն էլ իր հերթին ահռելի բեռ է մեր պետությա համար։ Մյուս կողմից, գուցե այսքան ցավոտ չլիներ ամեն ինչ, եթե իրենց կողմից ներգրավված վարկերը երկրի հեռանկարային զարգացմանը ծառայեցնեն, սակայն դա էլ չեն կարողանում (կամ ցանկանում) անել։ Իշխանությունները այսքան ժամանակ միայն տնտեսության մեջ առկա հրդեհը հանգցնելով են զբաղված, այն էլ՝ նույնիսկ դա էն ապաշնորհ կերպով անում, ու հրդեհները շարունակում են խժռել մեր տնտեսությունն ու երկիրն ընդհանրապես։ Մյուս կողմից՝ բավական հետաքրքրական է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը փողի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի նախաձեռնում խոշորամասշտաբ նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսությանը, և մարդիկ գոնե հույս կունենային, որ Հայաստանում ապագա կա։

Չէ՞ որ տեսանելի է արդեն, թե Ադրբեջանը մի քանի ամսում ինչ մեծ նախագծեր է սկսել իրականացնել Արցախից բռնազավթած տարածքներում։ Բացի բազմաթիվ ճանապարհների կառուցումից, երեք օդանավակայան են կառուցում, ինչի արդյունքում իրենք ստրատեգիական առավելություն կարող են ստանալ։ Իսկ մեզ մոտ, երբ հակառակորդը փակում է Սյունիքով անցնող ստրատեգիական ճանապարհը, իշխանություններն ընդամենը խորհուրդ են տալիս բեռնափոխադրումները կատարել գրունտային ավերակ ճանապարհով։ Այնինչ, պարտությունից հետո Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների կառուցումը պետք է լիներ առաջնահերթ։ Անհասկանալի է, թե այս ամիսների ընթացքում ընդհանրապես ինչո՞վ են զբաղված եղել իշխանությունները։

Չէ, իհարկե, մենք գիտենք՝ ինչով են զբաղված եղել, սակայն բանն այն է, որ այդ «ինչովը» որևէ կապ չունի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի, հետաքրքրությունների ու ապագայի հետ: Այսուամենայնիվ, իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս բարձրագոչ հայտարարություններ անել, որոնք հաճախ նույնիսկ որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանը համեմատում է Գերմանիայի ու Ճապոնիայի հետ, թե այդ երկրները երկրորդ պատերազմից հետո հայտնվել էին ոչնչացման եզրին, բայց հետո կարողացան տնտեսական վերելք արձանագրել:

Հայաստանի դեպքում այս համեմատությունն ամբողջապես անտեղին է, հատկապես քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլողներն» են իշխանության ղեկին։ Նրանց չի հաջողվում անգամ խաղողի մթերման հասարակ հարցը լուծել, ոռոգման ջրի հարցը լուծել, էլ չենք խոսում մեր ռազմագերիների, սահմանների անվտանգության ու այլ խոշոր խնդիրների մասին: Իսկ ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս Հայաստանի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում