Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել,որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել
«Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է 44-օրյա պատերազմում հերոսացած, լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը .
«Կարմիր, կապույտ, ծիրանագույնը գորշի համադրությամբ առաջին բանն էր,որ սենյակ մտնելիս անմիջապես նկատվում էր։
«Տոնական տեսք» տալու համար ամենագունագեղ ծաղիկներն ու ծաղկեպսակներն էին րոպե առ րոպե ավելանում, իսկ մարդիկ «ամենահնչեղ» վանկարկումներով էին ներս գալիս, որոնցից «Ա՜խ,Գև՜ ջան»֊ը մինչ օրս ականջներումս է։
Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել,որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել։
Ասում են,որ սևի հետ համադրվում են բոլոր գույները։ Դա ակնհայտ է դառնում, երբ Գևիս մոտ եմ գնում։ Ծաղիկները սևի հետ մի ուրիշ գունագեղ» տեսարան են ստեղծում,իսկ թափվող արցունքներիս արանքից հազիվ նշմարվող նկարն ինձ անդադար մի միտք է հուշում միայն՝ինչու՞...»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո