Մեզ էլի հաջողվեց շեղել, կամ, փաստորեն, Փաշինյանն ուղիղ բանակցում է Թուրքիայի հետ. Քրիստինե Վարդանյան
Մեզ էլի հաջողվեց շեղել, կամ, փաստորեն, Փաշինյանն ուղիղ բանակցում է Թուրքիայի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այսօրվա ամբողջ լրահոսը սեպտեմբերի 21-ի միջոցառման մասին Փաշինյանի ասած հիմարությունն է, մինչդեռ դրա արդյունքում չափազանց կարևոր հանգամանք վրիպեց մեր ուշադրությունից:
Փաշինյանն այսօր ուղիղ հայտարարել է, որ Թուրքիայի հայտարարություններում տեսնում է Թուրքիայի հետ երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։
Հիշեցնեմ, որ մեզ հայտնի հետպատերազմյան բոլոր հայտարարություններում Թուրքիան Հայաստանին է ներկայացրել հետևյալ նախապայման-պահանջները.
- Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
- Հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
- Կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ,
- Տրամադրել միջանցք Սյունիքով:
Ինչպես ինքներդ եք հասկանում, անգամ շատ ուզենալու դեպքում այդ հայտարարություններում «դրական ազդակներ», «երկաթուղին վերագործարկելու հնարավորություն» չես գտնի։
Ուրեմն մեր երկրի դե ֆակտո ղեկավարին հասու են այլ, ոչ հրապարակային հայտարարություններ ու ազդակներ, որոնք ինքը դրական է գնահատում։ Կարող ենք ենթադրել, Հայաստանի ամենաթույլ վիճակում, բոլորիցս գաղտնի ընթանում են հայ-թուրքական բանակցություններ։ Մնում է հասկանալ ինչ գին ենք այս անգամ պատրաստվում վճարել «երկաթուղու վերագործարկման» համար»,- գրել է պատգամավորը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել