Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. պատվաստումային գործընթացը՝ ձախողված
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:
Բայց շատ կարեւոր է իմանալ նաեւ, թե ՀՀ-ում պատվաստված 6 տոկոս քաղաքացիներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը` օտարերկրացիներ, եւ ամենակարեւորը` քանիսն են նրանցից բուժաշխատողներ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարությունից պատասխանեցին, թե միայն ամեն ամսվա վերջում կարող են տալ թվեր, թե քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստում հանձնարարել էր Առողջապահության նախարարությանը ամեն օր հրապարակել, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են ՀՀ, քանիսն են օտարերկրյա քաղաքացիներ: Այսինքն` վարչապետի հանձնարարականը հետեւողականորեն չի կատարում Անահիտ Ավանեսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց նաեւ, թե օտարերկրացիների համար օգտագործված պատվաստանյութերը ՀՀ պետբյուջեի վրա մինչ օրս ինչ են արժեցել, սակայն այս հարցին էլ չպատասխանեցին:
Որպես ամփոփում` պետք է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ՀՀ պետբյուջեից՝ հարկատուների հաշվին գնել է պատվաստանյութ եւ մոտ վեց ամիս զբաղված է, իսկ պատվաստման գործընթացը նմանվում է պատվաստանյութերի մսխման, քան թիրախային խմբերի առողջության պահպանման գործընթացի: Նախարարությունը ցուցանիշ է ապահովում, այլ ոչ թե զբաղվում մարդկանց առողջության, վարակից հեռու պահելու կարեւորագույն աշխատանքով:
Դա է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունը տարածաշրջանում ունի ամենացածր վարկանիշը իր քաղաքացիների շրջանում. Ընդամենը 6 տոկոսն է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ պատվաստվել, ու դեռ չգիտենք, թե այդ վեցից քանիսն են օտարերկրացի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...