Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Նման գործողություններն Ադրբեջանին խրախուսում են ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբերի 7-ին Հայաստան վերադարձան հուլիսի 14-ից Ադրբեջանում գերության մեջ հայտնված երկու զինծառայողներ՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։ Երկու զինծառայողների հետ Սև լճի տարածքում կապն ընդհատվել էր հուլիսի 14-ից, Ադրբեջանը պաշտոնապես չէր հայտարարել, որ երկու զինծառայողներին գերեվարել է։

Հայկական կողմը երկու հայ զինծառայողների փոխարեն՝ թշնամուն հանձնել է Ջամիլ Բաբաևին, ով օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանը, մտել Արցախի Հանրապետության Մարտակերտի տներից մեկը և երկու ժամ 2 անչափահաս երեխաներին արգելել դուրս գալ տանից։ Երկու ժամ անց, երեխաներից մեկն առաջարկել էր գնալ խանութ և նրա համար ծխախոտ գնել, որից հետո դուրս էր եկել և զանգահարել ոստիկանություն։

168.am–ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ է հայ երկու զինծառայողների ու սահմանից ներխուժած ադրբեջանցու միջև հավասարության նշան դնել՝ այդ երևույթը խստիվ դատապարտվում է միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Ես ուրախ եմ մեր երկու տղաների վերադարձի համար, կհորդորեի, որպեսզի նրանց հետ երկարատև վերականգնողական ու հոգեբանական աշխատանքներ տանեն։ Իհարկե, չի կարելի երկուսի միջև հավասարության նշան դնել։ Այստեղ կա ևս մեկ խնդիր, մենք այդպես էլ չիմացանք՝ սահմանը հատած ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ հոդվածով։ Առաջին անգամ չէ, երբ Հայաստանն այդպես է վարվում, և պետք է հիշեցնեմ, որ հենց դրանից է սկսվել Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը։

Խոսքը վերաբերում է ադրբեջանցի այն երկու հանցագործներին, որոնք երկու հայի էին սպանել, ընդ որում, մեկը՝ անչափահաս, նրանց նոյեմբերի 9-ից հետո հանձնեցին Ադրբեջանին։ Սա դառնում է շատ դատապարտելի ավանդույթ, և պետք է ասեմ, որ նման գործողությունները խրախուսում են Ադրբեջանին ձեռնարկել անօրինական և մարդու կյանքին սպառնացող գործողություններ հայերի նկատմամբ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, Մարտակետում ադրբեջանցու ներխուժման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեղան, սակայն Ադրբեջանին հանձնած երկու մարդասպանները սպանել էին երկու մարդու, որոնցից մեկը 17 տարեկան էր, հենց այս տեսանկյունից է, որ միջազգային իրավունքը դատապարտելի ու արգելված է համարում հավասարության նշան դնել մարդասպանների և ռազմագերիների միջև։

«Բացարձակապես ես չգիտեմ, թե հայկական կողմը հայ ռազմագերիների հետ կապված ինչ է անում՝ պետական մակարդակով։ Մենք հասկանում ենք, որ տեղի են ունենում շարունակական անօրինական և հակամարդկային վերաբերմունք մեր գերիների նկատմամբ։ Համոզված եմ, որ նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանն իր բարձր պաշտոնական մակարդակում չի ձեռնարկել անհրաժեշտ և պատշաճ քայլեր, որպեսզի այսօր՝ պատերազմից 10 ամիս անց, չխոսեինք այդ խնդրի մասին։ Համոզված եմ նաև, որ չեն արվել պահանջված լայնածավալ աշխատանքներ, ավելին՝ այդ փաստաթղթով տարածքներ են հանձնվել թշնամուն, որտեղ դեռ կանգնած էին մեր տղաները։ Այսինքն՝ թշնամուն տարածք են հանձնել մարտնչող, ողջ մարտիկների հետ միասին, սա իրապես հանցագործություն է։ Որևէ տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչու նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ չի ասվել, որ 2-3 շաբաթ տրամադրվում է Հայաստանին՝ Ռուսաստանի հսկողության ներքո, որպեսզի դուրս բերվեն մեր ջոկատներն այն տարածքներից, որոնք այդ փաստաթղթով տրվել են թշնամուն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք այնպիսի քայլեր, որոնք ամբողջովին դատապարտելի են»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։