Ալենն ու Հրաչը «քաշեցին» Աղվան Հովսեփյանին
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, մեր տեղեկություններով, մի փոքր ուշ էին ձերբակալելու կամ էլ հետը պայմանավորվելով՝ չէին ձերբակալելու, բայց համացանցում հայտնվեցին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և մասնագիտությամբ Նիկոլ Փաշինյանի աներձագ աշխատող Հրաչյա Հակոբյանի թանկարժեք տժժիկների տեսանյութերը Հունաստանի գերթանկանոց հանգստավայր հունական Միկոնոսի լողափից, և պլանները փոխվեցին։
Խլեցնելու համար ԱԺ խոսնակի ու աներձագի տժժիկների թեման՝ արագ որոշում կայացվեց Աղվան Հովսեփյանին ձերբակալել, որպեսզի տեղեկատվական դաշտում այս թեման շոշափվի: Այսինքն՝ ալենենք միկոնոսներում տժժացին, իսկ «քաշվեց» Աղվան Հովսեփյանը: Ստացվեց հայտնի անեկդոտի պես՝ ով «էն բանից» անի, ով գնա սանատորիա, տվյալ դեպքում՝ բանտ:
Ի դեպ, Աղվան Հովսեփյանը միակը չէ ում հետապնդելու են նիկոլենք՝ տեսարաններ ապահովելու և կապիտալի վերաբախշում իրականացնելու նպատակով: Խոսվում է մոտ 300 նախկին իշխանավորների ու փողատերերի մասին: Տեսարանները՝ «պողոսներին», փողերը՝ նիկոլենց:
Նիկոլին «կուլակաթափության» օպերացիաները պետք են, քանզի ինքը գնալու է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը ենթադրում է զիջումներ հայկական կողմից: Ահա այդ զիջումների հետ կապված աղմուկը մեղմելու համար նա «պողոսներին» պետք է ներքին թշնամիներ հրամցնի: Նրա ամբողջ նախընտրական արշավը հենց այդ թեմայով էր՝ «Արտաքին թշնամուն փոխարինենք ներքինով»:
Աղվան Հովսեփյանն, ըստ այդմ, առաջին, բայց ոչ վերջին «ծիծեռնակն» է: Թեժ գործընթացներ են սպասվում: Ինչքան շատ զիջի Նիկոլը Իլհամին, այնքան շատ է սեղմելու հարուստներին, որպեսզի ազգային-պետական դաշտում զիջումները կոմպենսացնի ներքին շոուներով: Համ էլ՝ փող աշխատի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց